Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է․ ՊԲ
14:38 - 13 մարտի, 2022

Ադրբեջանի ՊՆ-ի ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է․ ՊԲ

Արցախի Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Մարտի 13-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը այն մասին, թե ՊԲ ստորաբաժանումները մարտի 12-ի լույս 13-ի գիշերը գնդակոծության են ենթարկել ԱՀ Մարտունու և Մարտակերտի շրջանների ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը, իրականությանը չի համապատասխանում:

Այդ ապատեղեկատվությունը հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու հերթական փորձն է»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել