Եթե Իրանը ցանկանա պատերազմել, ուրեմն դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը. Թրամփ |tert.am|
09:11 - 20 մայիսի, 2019

Եթե Իրանը ցանկանա պատերազմել, ուրեմն դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը. Թրամփ |tert.am|

tert.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում կրկին անդրադարձել է Իրանի հետ լարված հարաբերություններին թեմային:

Նախագահը մասնավորապես գրել է.«Եթե Իրանը ցանկանա պատերազմել, ուրեմն դա կլինի այդ երկրի պաշտոնական վերջը: Այլևս երբեք չսպառնաք Միացյալ Նահանգներին»:

Վերջին շրջանում լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվում են երկու երկրների միջև ռազմական բախման հավանականության վերաբերյալ քննարկումները:

Ավելի վաղ Իրանը հայտարարել էր, որ պատերազմելու ցանկություն թեև չունի, սակայն հարկ եղած դեպքում կպաշտպանի իր շահերը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել