Ռուսաստանն ընդլայնել է մուտքի սև ցուցակը՝ ի պատասխան հակառուսական պատժամիջոցների
 |1lurer.am|
21:50 - 31 մարտի, 2022

Ռուսաստանն ընդլայնել է մուտքի սև ցուցակը՝ ի պատասխան հակառուսական պատժամիջոցների |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանն ի պատասխան հակառուսական պատժամիջոցների՝ ընդլայնել է Եվրամիության երկրների ներկայացուցիչների ցուցակը, որոնց արգելվում է մուտք գործել երկիր՝ հայտնել են ՌԴ արտգործնախարարությունից:

Նշվում է, որ Մոսկվայում ԵՄ ներկայացուցչությունը համապատասխան նոտայով տեղեկացվել է այդ մասին:

«Վերահաստատում ենք, որ Եվրամիության և նրա անդամ երկրների կողմից ցանկացած թշնամական ակցիայի հետայսու ևս անդառնալիորեն կհետևի կոշտ պատասխան»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:

Գերատեսչության հաղորդագրության մեջ նշված է, որ սահմանափակումները տարածվում են Եվրամիության բարձրագույն ղեկավարության վրա, այդ թվում՝ մի շարք եվրահանձնակատարների, ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների ճնշող մեծամասնության վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել