«Մենք թուրքերին չենք ներում, մենք պատրաստ չենք թուրքի հետ բանակցել»․ հանրապետության հրապարակում խաղաղ ակցիա տեղի ունեցավ
17:41 - 02 ապրիլի, 2022

«Մենք թուրքերին չենք ներում, մենք պատրաստ չենք թուրքի հետ բանակցել»․ հանրապետության հրապարակում խաղաղ ակցիա տեղի ունեցավ

Այսօր  Հանրապետության հրապարակում զոհված զինծառայողների, պատերազմի մասնակիցների հարազատները խաղաղ ակցիա են իրականացրել՝ Քառօրյա պատերազմի օրվա խորհրդով։ 
Ակցիայի մասնակիցները նշում էին, որ դեմ են իշխանությունների վարած քաղաքականությունը։ 
«Այսօր ապրիլի 2-ն է՝ Քառօրյա պատերազմի հիշատակի տարելիցի օրը, և մենք՝ մայրերով, կոչ ենք հնչեցրել, որպեսզի շատերը միանան։ Մենք թուրքերին չենք ներում, մենք պատրաստ չենք թուրքի հետ բանակցել, մենք ոչինչ չենք մոռացել և ուզում ենք ասել, որ մեր տղաների գործը՝ սկսած 90-ական թվականներից, բոլորս հիշելու ենք և ոչ մեկ թույլ չի տալու տղաների գործը չեզոքացնել, զրոյացնել։ Այսօր մեր իշխանությունները գնում են թուրքի 5 կետ ստորագրելու, և ոչ մեկ իրենց այդ իրավունքը չի տվել, որ հայի տեղը, հայի ժառանգի տեղ իրենք իրենց որոշումներ կայացնեն։ Մենք բոլորս ունենք մեր իրավունքները՝ որպես ՀՀ քաղաքացի, մենք դեմ ենք ստորագրածին, մենք դեմ ենք, որ այսօր Արցախը դարձնում են ադրբեջանական, մենք դեմ ենք, որ այսօր մեր բանակը չեն զինում, որ հայ զինվորին թողել են առանց թիկունք, պատերազմական երկրում մենք չունենք գենշտաբի պետ, հետախուզության պետ։ Ո՞նց կարելի էր այս օրով էսպես թուլացնել ու ոչնչացնել հայոց բանակը»,-լրագրողների հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել