Արցախի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
14:09 - 02 ապրիլի, 2022

Արցախի գործադիր և օրենսդիր իշխանությունների ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Արցախի Հանրապետության գործադիր ու օրենսդիր իշխանությունների մի խումբ ներկայացուցիչներ ապրիլի 2-ին այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում նահատակված հերոսների հիշատակին: Այս մասին հայտնեցին Արցախի տեղեկատվական շտաբից։ 
 
Պաշտոնյաներն այցելել են նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, Արցախի իշխանությունների անունից ծաղիկներ խոնարհել զոհերի շիրիմներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել