factor.am: «5165 շարժումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական քաղաքական գործիչներ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պաշտպանելու Արցախի անկախության ճանաչման պահանջը։
«Եթե Փաշինյան-Ալիև հանդիպմանը էական փաստաթուղթ չստորագրվի, ապա դա չի լինի Փաշինյանի ջանքերի շնորհիվ, այլ կլինի մեր ջանքերի շնորհիվ, մինչ այսօր մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ»,- բողոքի ցույցի ժամանակ այս մասին նշեց «5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանը:
«Հայաստանում կան ուժեր, որոնք անկախ նրանից, թե Փաշինյանը որտեղ ինչ փաստաթուղթ կստորագրի, դեմ են լինելու դրան, եթե դա դեմ լինի Արցախի անկախությանը կամ դրանով Արցախը թողնվի Արցախի. Արցախը երբևէ չի լինելու Արբեջանի կազմում, Արցախի տերը հայ ժողովուրդն է և նա է որոշելու Արցախի ճակատագիրը»,- նշեց Տոնոյանը:
comment.count (0)