Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 19 դեպք, գրանցվել է մահվան 1 դեպք
11:28 - 09 ապրիլի, 2022

Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 19 դեպք, գրանցվել է մահվան 1 դեպք

Հայաստանում ապրիլի 9-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 հազար 662 դեպք, որից 410 հազար 310-ը`առողջացած, 8620-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2052 բուժառու: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մեկ օրում կատարվել է 2853 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք, առողջացել է 15 քաղաքացի, գրանցվել է մահվան 1 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 996 հազար 57 -ի:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1680 է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել