Moderna-ն հետ է կանչել 765 հազար դեղաչափ պատվաստանյութ |armtimes.com|
12:53 - 09 ապրիլի, 2022

Moderna-ն հետ է կանչել 765 հազար դեղաչափ պատվաստանյութ |armtimes.com|

armtimes.com: Ամերիկյան Moderna ընկերությունը հետ է կանչել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 764 900 չափաբաժին այն բանից հետո, երբ սրվակներից մեկում օտար մարմին է հայտնաբերվել:

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։

Տեղեկատվության համաձայն, օտար մարմին է հայտնաբերվել խմբաքանակի միայն մեկ սրվակում, որն արտադրվել է իսպանական Rovi պայմանագրային արտադրող ընկերության կողմից։  Moderna-ն հայտարարել է, որ չեն կարծում աղտոտումը վտանգ է ներկայացնում այլ չափաբաժինների համար, և որ ամբողջ խմբաքանակը հետ կանչելու որոշումը կայացվել է՝ ելնելով ծայրահեղ զգուշությունից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել