Հայաստանի ու Կիպրոսի ԱԳ նախարարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը |armenpress.am|
13:12 - 09 ապրիլի, 2022

Հայաստանի ու Կիպրոսի ԱԳ նախարարները վերահաստատել են երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսը հեռախոսազրույց են ունեցել՝  քննարկելով երկկողմ հարաբերությունները: Այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Կիպրոսի ԱԳՆ խոսնակ Դեմետրիս Դեմետրիուն:

«Ջերմ ու բարեկամական հեռախոսազրույց է անցկացվել Կիպրոսի արտգործնախարար Իոաննիս Կասուլիդեսի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև: Հեռախոսազրույցի ընթացքում վերահաստատվել է երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակն ու Կիպրոսի աջակցությունն ու համերաշխությունը հայ ժողովրդին՝ առաջիկա բանակցությունների հետ կապված»,- գրել է Դեմետրիուն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել