azatutyun.am։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ այսօր երեկոյան տեղի կունենա հանդիպում խմբակցության և Լեռնային Ղարաբաղի ղեկավար Բակո Սահակյանի միջև:
Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեցին «Իմ քայլը» խմբակցությունից:
Հիշեցնենք՝ Հայաստանի երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, սահմանադրական կարգի տապալման և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մայիսի 18-ին դատարանի որոշմամբ ազատ արձակվեց կալանքից։
Պաշտոնաթող նախագահի համար երաշխավորագիր էին ներկայացրել Լեռնային Ղարաբաղի գործող նախագահ Բակո Սահակյանը և նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը՝ վճարելով 1 միլիոն դրամ։
comment.count (0)