Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
09:52 - 12 ապրիլի, 2022

Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար

ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Փամբուխչյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, Արմեն Փամփբուխչյանին նշանակել արտակարգ իրավիճակների նախարար»,-  ասված է նախագահի հրամանագրում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Փամբուխչյանն ավելի վաղ ազատվել էր արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։

Ապրիլի 1-ին Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն Անդրանիկ Փիլոյանին արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնից ազատելու հրամանագիր է ստորագրել: Փիլոյանը ԱԻ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2020-ի նոյեմբերից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել