tert.am: Այն գործողությունները, որ իրականացնում է աջ թևի վրա նստած քաղաքական գործիչների բազմությունը, ՀՀ-ի համար հղի է լուրջ վտանգներով։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը։
«Տորպեդահարման ակտիվ փորձ է խաղաղության օրակարգը ամրապնդելուն ուղղված ՀՀ իշխանությունների ջանքերին։ Պահանջում եմ ՀՀ գործադիր իշխանությունից և անձամբ Նիկոլ Փաշինյանից վերանայել այն սկզբունքնեը և աշխատանքային գործիքակազմը, որը իրականացվում է ՀՀ-ի և Ղարաբազի ղեկավարության միջև իրականացվող գործընթացներում։
Պահանջում եմ, որ ՀՀ քաղաքական ղեկավարությունը սթափեցնի Ղարաբաղի ղեկավարությանը իր կողմից անհեռատես քաղաքականություն իրականացնելու հետ կապված։ Եթե ՀՀ-ն ձախողի այս գործընթացը, ՀՀ-ի՝ որպես երկրի լինելիության հարցն է դրվելու վտանգի տակ, պահանջում եմ մեր քաղաքական թիմից կոշտացնել դիրքորոշումները, պահանջում եմ ԱԱԾ-ից պարզել՝ ուր են տանում այս գործողությունները»,- ասաց Արսենյանը։
comment.count (0)