ՌԴ ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում Բուլղարիայի դեսպանատան աշխատակիցներին

 |factor.am|
21:20 - 18 ապրիլի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում Բուլղարիայի դեսպանատան աշխատակիցներին |factor.am|

factor.am: ՌԴ ԱԳՆ-ն պերսոնա նոն գրատա է հայտարարել Մոսկվայում Բուլղարիայի դեսպանատան աշխատակիցներին։ Նախարարությունը չի հստակեցրել, թե քանի դիվանագիտական աշխատողի մասին է խոսքը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Տեղեկացվում է, որ այս միջոցը պատասխանն է Բուլղարիայի իշխանությունների՝ Սոֆիայում Ռուսաստանի դեսպանատան տասը աշխատակցի արտաքսելու «անհիմն որոշման»։

Հավելենք, որ մարտի 18-ին Բուլղարիան պերսոնա նոն գրատա է հայտարարել 10 ռուս դիվանագետների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել