factor.am: Ուկրաինան ակնկալում է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալ այս տարվա հունիսին՝ Եվրոպական խորհրդի նիստից հետո։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը, գրում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն։
«Մենք ակնկալում ենք ստանալ ԵՄ անդամ երկրի թեկնածուի կարգավիճակ հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստից հետո։ Այնուհետև պետք է սկսվեն անդամակցության շուրջ բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենան արագացված ընթացակարգով»,- գրել է Երմակը Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու՝ Ուկրաինայի հնարավորությունների գնահատման հարցաշարի առաջին մասը լրացվել է մեկ շաբաթում և ուղարկվել Եվրահանձնաժողովին։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նախագահ Վլադիմիր Զելենսկին լրացված հարցաթերթիկը հանձնել է Ուկրաինայում Եվրամիության պատվիրակության ղեկավար Մատի Մաասիկասին։
comment.count (0)