Ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո․ «5165 շարժման» հայտարարությունը
11:46 - 19 ապրիլի, 2022

Ի՞նչ է լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո․ «5165 շարժման» հայտարարությունը

«5165 շարժումը» հայտարարություն է տարածել՝ հայտնելով, թե ինչ է լինելու Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց հետո։ Այն ներկայացնում ենք ստորև․ 

«Ձևավորվելու է հանրային վստահության արժանացած, ազգային համաձայնության ժամանակավոր կառավարություն, որը լուծելու է նշված խնդիրները․

1․ Բանակի վերականգնում, վերազինում և մարտունակության բարձրացում,

2․ Արտաքին սպառնալիքների չեզոքացում՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորմամբ,

3․ Ատելության մթնոլորտի վերացում՝ հանրության ներքին համերաշխության ապահովմամբ,

4․ Տնտեսական ազատությունների և սոցիալական արդարության երաշխավորում,

5․ Նոր խորհրդարանական ընտրությունների կազմակերպում՝ մեկ տարվա ընթացքում։

Վերը նշված ժամանակավոր կառավարությանը չեն անդամակցելու ՀՀ նախկին նախագահները և առավելևս չեն ղեկավարելու այն»,- ասված է հայտարարությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել