Ճապոնիան 19 տարվա մեջ առաջին անգամ Կուրիլյան կղզիներն անվանել է ապօրինաբար բռնազավթված |hetq.am|
12:43 - 22 ապրիլի, 2022

Ճապոնիան 19 տարվա մեջ առաջին անգամ Կուրիլյան կղզիներն անվանել է ապօրինաբար բռնազավթված |hetq.am|

hetq.am: Ճապոնիայի արտաքին գործերի նախարարությունն իր «Դիվանագիտության կապույտ գրքում» 2003 թվականից ի վեր առաջին անգամ Կուրիլյան կղզիներն անվանել է «ապօրինաբար բռնազավթված» տարածք։ Այդ մասին հայտնում են Kyodo-ն և NHK-ն՝ հղում անելով փաստաթղթին, որը ապրիլի 22-ին ներկայացվել է այդ երկրի նախարարների կաբինետի նիստին։

Գրքի թարմացված տարբերակում նաև ներառվել է ձևակերպում այն մասին, որ Կուրիլյան կղզիները «Ճապոնիայի անբաժան մասն են»։ Ինչպես նշում է Kyodo-ն, այդպիսի նկարագրությունը բացակայում էր փաստաթղթում 2011 թվականից ի վեր։

Խորհրդային Միությունը Հարավկուրիլյան կղզիներն իր կազմին միացրել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ 1956 թվականին ԽՍՀՄ-ն Ճապոնիայի հետ կնքել է խաղաղության հռչակագիր՝ խոստանալով դաշնագրի ստորագրումից հետո վերադարձնել Շիկոտան և Հաբոմայի կղզիները։

Հաջորդող տարիներին ճապոնական իշխանությունները պնդում էին, որ պետք է վերադարձվեն բոլոր կղզիները, այդ իսկ պատճառով դաշնագիրն այդպես էլ չի ստորագրվել։ ՌԴ իշխանությունները հայտարարել են 1956 թվականի հռչակագրի հիման վրա խաղաղության դաշնագիր կնքելու բանակցությունների պատրաստակամության մասին, սակայն ընդգծել, որ Հարավային Կուրիլների վրա Ռուսաստանի ինքնիշխանությունը չի կարող լինել քննարկման թեմա։

Այն բանից հետո, երբ Ճապոնիան միացավ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին, որոնք պայմանավորված էին այդ երկրի Ուկրաինա ներխուժման հետ, Մոսկվան հրաժարվեց Տոկիոյի հետ խաղաղության դաշնագրի բանակցություններից։ 

Առավել մանրամասն՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել