Մոսկվան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալուն․ Դենիս Գոնչար |factor.am|
12:03 - 25 ապրիլի, 2022

Մոսկվան նպաստում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալուն․ Դենիս Գոնչար |factor.am|

factor.am: Մոսկվան նպաստում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին, վճռական է կողմերի միջև վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու հարցում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Նպաստում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության գալուն: Ռուսական կողմը հաստատակամ է շարունակել ամեն կերպ օգնել Բաքվին և Երևանին ընդհանուր լեզու գտնելու, վստահության և փոխըմբռնման մթնոլորտ ստեղծելու համար: Միաժամանակ, մենք ողջունում ենք երրորդ երկրների նախաձեռնությունները, որոնք կարող են լրացնել մեր եռակողմ ջանքերը, և հիմնված չեն աշխարհաքաղաքական խաղերի տրամաբանության վրա»,- ասել է Գոնչարը։

Շարունակությունը՝ factor.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել