ՀՀ նախագահն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին
15:43 - 28 ապրիլի, 2022

ՀՀ նախագահն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանին:

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Տեր Ռաֆայել Պետրոս Մինասյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայոց եկեղեցու դերը` հատկապես ազգի ինքնության պահպանման գործում:

«Ձեր գործը մեծ նշանակություն ունի մեր ժողովրդի համար: Այն պատմականորեն միշտ մեկ նպատակ է հետապնդել՝ մեր տեսակը պահել, մեր ժողովրդին օգնել դժվարություններից դուրս գալ»,-ասել է նախագահ Խաչատուրյանը:

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարքը համակարծիք լինելով նախագահի հետ՝ նշել է, որ միայն համատեղ ջանքերով և միմյանց օգնելով է հնարավոր եղել առաջ շարժվել:

Հանդիպմանն անդրադարձ է եղել ազգային-եկեղեցական հարցերին, ինչպես նաև Սփյուռքում մեր եկեղեցու դերի և նշանակության կարևորությանը: 



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել