Արցախի ԱԳ նախարարը Մերձդնեստրի գործընկերոջ զրույցում դատապարտել է ՄՄՀ պետական կառույցների վրա ահաբեկչական հարձակումները
18:28 - 28 ապրիլի, 2022

Արցախի ԱԳ նախարարը Մերձդնեստրի գործընկերոջ զրույցում դատապարտել է ՄՄՀ պետական կառույցների վրա ահաբեկչական հարձակումները

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ապրիլի 28-ին տեսակապով զրուցել է  Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ)  արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։

Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից։

Նախարար Բաբայանը դատապարտել է նախօրեին ՄՄՀ մի շարք պետական կառույցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումները և Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից համերաշխություն հայտնել Մերձդնեստրի եղբայրական ժողովրդին։

Քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերին առնչվող հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել