Դատարանները և դատախազությունը չեն կարող 7-ի գործի ու Ռ. Քոչարյանի գործի վերաբերյալ տարբեր դիրքորոշում ունենալ. Հայկ Ալումյան (տեսանյութ) |tert.am|

05:50 - 22 մայիսի, 2019

tert.am: Ողջ դատավարության ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բարձրացրել է այն հարցը, որ պետք է քննության առարկա դառնա ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը, այլ նաև այդ գործով կա որոշ նորմերի սահմանադրականության խնդիր, այսինքն` այս գործով կիրառված որոշ օրենքների սահմանադրականությունը դրվում է կասկածի տակ:

Այս մասին Armnews ՀԸ եթերում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմից Հայկ Ալումյանը:

Պաշտպանը նշեց, որ նույն «Մարտի 1»-ի գործով 2009-ին գործ է կասեցվել, օրենքի սահմանադրականության խնդիր կա, և դատավորի որոշմամբ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների մասով գործը կասեցվել և ուղարկվել է Սահմանադրական դատարան.
«Մասնավորապես, որքանով կարելի է գործող ՔՕ-ի 300.1 հոդվածը, որն ընդունվել է 2009-ին, մեղսագրել 2008-ի գործողությունների համար, որքանով է սահմանադրական սա: Մենք բարձրացնում ենք ՀՀ 2-րդ նախագահի անձեռնմխելիության հարցը: Երևի, նկատած կլինեք, որ դատախազությունը պնդում էր, որ սա այս փուլի քննարկման հարց չէ, դրանք հաջորդ փուլի որոշելիք հարցեր են, դատարանը կանգ առավ դատախազության դիրքորոշման վրա՝ ասելով, որ այդ հարցին պետք է անդրադառնա հաջորդ փուլում և իր աշխատասենյակում այդ որոշումը կկայացնի: Չքննեց այդ հարցը, քննարկեց միայն Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը և դրանից հետո միանձնյա որոշում է կայացրել և գործի վարույթը կասեցրել ու ուղարկել Սահմանադրական դատարան: Մենք ուզում էինք, որ որոշումը նիստով կայացվեր, բայց այդպես չեղավ»:

Հարցին, թե Սահմանադրությամբ ասվում է, որ օրենքը հետադարձ ուժ չունի, ինչու է իրավական խնդիր առաջացել, Հայկ Ալումյանն ասաց, որ պատասխանատվություն սահմանող և պատասխանատվությունը խստացնող օրենքը հետադարձ ուժ չունի, դատախազությունը գտնում է, որ 300.1 հոդվածը պատասխանատվություն սահմանող և պատասխանատվությունը խստացնող օրենք չէ, հետևաբար այն կարող է հետադարձ ուժ ստանալ, պաշտպանական թիմը համաձայն չէ, և այստեղ առաջանում է օրենքի սահմանադրականության խնդիր:

Հայկ Ալումյանն ասաց, որ 2008-ի դեպքերի վերաբերյալ 2009-ին «Յոթի գործով» դատախազությունը նույն բանն է ասել, ինչ իրենք են հիմա ասում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել