Մոսկվայում զանգվածային խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունեցել
 |factor.am|
15:26 - 09 մայիսի, 2022

Մոսկվայում զանգվածային խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունեցել |factor.am|

factor.am: Մայիսի 9-ի գիշերը ՌԴ անվտանգության ուժերը խուզարկություններ են իրականացրել Մոսկվայում և բերման ենթարկել մի քանի ակտիվիստների, լրագրողների ու իրավապաշտպանների։ Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով OVD-Info-ին։

Մայիսի 8-ի երեկոյան ոստիկանությունն այցելել է հանրային պաշտպան Տիմոֆեյ Վասկինի բնակարան։ Անվտանգության աշխատակիցները չեն հայտնել այցի պատճառը։ OVD-Info-ի փաստաբան Յուլիա Կուզնեցովան պատմել է, որ ոստիկանն իրեն հրել է և փակել դուռը։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վասկինի բնակարանը խուզարկվում է։

Խուզարկությունը տեղի է ունեցել OVD-Info-ի մեկ այլ պաշտպան Դարիա Պակի բնակարանում։ Ինքը՝ Պակը, Ռուսաստանում չէ, բնակարանում նրա մայրն է եղել։ Խուզարկությունը կապված է Սանկտ Պետերբուրգի «Վեսնա» շարժման դեմ հարուցված գործի հետ։

Շարունակությունը՝ factor.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել