Վրաստանի իշխանությունները որոշել են Սաակաշվիլիին բանտից տեղափոխել քաղաքացիական կլինիկա |armenpress.am|
17:47 - 10 մայիսի, 2022

Վրաստանի իշխանությունները որոշել են Սաակաշվիլիին բանտից տեղափոխել քաղաքացիական կլինիկա |armenpress.am|

armenpress.am:  Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որը կալանքի տակ Է գտնվում Ռուսթավի բանտում, առաջարկվելու Է բժշկական հետազոտություն եւ, անհրաժեշտության դեպքում, բուժում անցնել Թբիլիսիի կլինիկայում: Այդ մասին մայիսի 10-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն:

«Բանտարկյալ Միխեիլ Սաակաշվիլիին բանտում նշանակվել Է դեղորայքային բուժում, բայց նա ընտրողաբար Է ընդունում դեղամիջոցները, ինչով, փաստորեն, հրաժարվում Է լիարժեք բուժումից: Մենք, ելնելով բանտարկյալի առողջության շահերից, խուսափելով նրա առողջության բարդացումներից, Սաակաշվիլիին առաջարկում ենք տեղափոխվել «Վիվամեդ» կլինիկա, որտեղ նա բժշկական հետազոտություն կանցնի եւ, անհրաժեշտության դեպքում, նրան հարկ եղած բուժում կնշանակվի»,-ասել Է նա:

Բրեգաձեն նշել Է, որ այս որոշումը արդարադատության նախարարության կողմից ընդունվել Է բժիշկների հանձնարարականների հիման վրա: Ինչպես նա ասել Է, «երբ մարդը չի ընդունում նշանակված դեղամիջոցների մի մասը, հրաժարվում Է սպիտակուցային սնունդից, առկա Է առողջության վատթարացման ռիսկը, ուստի եւ ընդունվել Է բժիշկների հանձնարարականը»:

Վերջին շաբաթներին Սաակաշվիլին չի ներկայացել իր դեմ հարուցված քրեական գործերով մի քանի դատական հետաքննությունների՝ վկայակոչելով առողջության կտրուկ վատթարացումը: Փաստաբանների պնդմամբ, նա դժվարությամբ Է տեղաշարժվում, խանգարված Է նրա խոսքի արտաբերումը, ուստի նրան որակյալ բուժում Է անհրաժեշտ արտասահմանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել