Առաջարկում եմ քննարկել ՀՀ-ում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը. Վարդևանյան |tert.am|
19:11 - 15 մայիսի, 2022

Առաջարկում եմ քննարկել ՀՀ-ում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը. Վարդևանյան |tert.am|

tert.am: 30 տարիների ընթացքում դատարաններն, արդարադատության ոլորտն ունեցել են դրական կողմեր, բայց ասել, որ կայացել են, ազնիվ չի լինի։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Մենք ունենք դատավորներ, ունենք դատարաններ, բայց չունենք արդարադատություն»,- նշեց նա։

Վարդևանյանի խոսքով, առհասարակ արդարադատության մեջ, աշխարհի փորձն էլ դա ցույց է տալիս, որ ժողովուրդը պետք է մասնակից լինի պրոցեսին։

«Գոյություն ունի երդվյալ ատենակալների ինստիտուտ, որտեղ մեր պես մարդիկ ուղղակի մասնակցում են դատական պրոցեսին և որոշում են անձի մեղավոր ու անմեղ լինելը։ Ես առաջարկում եմ, եթե համաձայն եք, միացեք այս գաղափարին, քննարկենք Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը, հատկապես 44-օրյա պատերազմի հանգամանքները քննելու հարցում։ Ժողովուրդը պետք է մասնակից լինի»,- ասաց Վարդևանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել