Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ
10:43 - 13 հունիսի, 2022

Ընդդիմադիր պատգամավորները հանդիպել են ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ

«Հայաստան» դաշինքի պատգամավորներ Աննա Գրիգորյանի, Արամ Վարդեւանյանի եւ Գեղամ Մանուկյանի հետ հանդիպել ենք ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով տեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նաեւ հավելել է. «Քննարկման առարկան Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններն էին եւ դրանով պայմանավորված մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը այսօրվա Հայաստանում:

Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել հետագա համագործակցության կապակցությամբ»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները ևս մեկ հանդիպում էին ունեցել Կարա ՄըքԴոնալդի հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել