Ոստիկանությունը չպետք է լինի իշխանության կցորդը, այն ծառայում է օրենքին, ոչ թե ինչ-որ մեկի հրամաններին․ Վարդևանյանը՝ «Եռաբլուր»-ում տեղի ունեցածի մասին |tert.am|
13:25 - 21 սեպտեմբերի, 2022

Ոստիկանությունը չպետք է լինի իշխանության կցորդը, այն ծառայում է օրենքին, ոչ թե ինչ-որ մեկի հրամաններին․ Վարդևանյանը՝ «Եռաբլուր»-ում տեղի ունեցածի մասին |tert.am|

tert.am: Մենք չենք կարող այսպիսին լինել, սա՛ չէ մեր տեսակը, այդ ո՞ւմ եք դուր գալիս՝ հերոսը մորը քաշքշելով։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։

«Ոստիկանությունը չպետք է լինի իշխանության կցորդը, այն ծառայում է օրենքին, ոչ թե ինչ-որ մեկի հրամաններին։ Ցանկացած հանրային գործունեություն իրականցնող գիտի, որ իր նկատմամբ էլ կա դժգոհոթյուն, ես էլ, որ գալիս եմ, գիտեմ այստեղ, գիտեմ, որ մի ծնող գուցե գա և ինձ նախատի, քննադատի, ես էլ գլուխս կախ պետք է լսեմ, որովհետև ո՞վ ենք մենք այդ մարդկանց առաջ»,- ասաց Վարդևանյանը։ 

Նա նշեց, որ Եռաբլուրում չկա քաղաքականություն և չկան քաղաքական դեմքեր։

«Այստեղ գալիս ես խոնարհվելու, ուրիշ խորհուրդ չկա այստեղ։ Ինչ է, թե ինչ-որ պաշտոնյա եկել է այստեղ, նրա հանգստության համար հազարավոր բերետավորներ պետք է գան այստե՞ղ։ Այդ բերետավորը գիտի՞, որ ինքը ողջ է, որովհետև ադ ծնողների երեխաներն են այստեղ թաղված»,- ասաց Արամ Վարդևանյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել