8-րդ գումարման Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր։
Ծնվել է 1989թ. նոյեմբերի 1-ին։
2009թ. ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետը` քրեական իրավունք եւ քրեական դատավարություն մասնագիտացումով, 2011թ.՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան` քրեական իրավունք մասնագիտացումով:
2013թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (LL.M.) իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան, 2014թ.՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան, 2014թ.՝ ՀՀ փաստաբանների դպրոցը:
ՀՀ փաստաբանների պալատի անդամ է, փաստաբան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:
2011-2012թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ: 2012թ. մարտ-դեկտեմբեր՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար մասնագետ: 2012-2014թթ.՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավական վերլուծության վարչության պետ, ՀՀ սահմանադրական դատարանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ: 2013-2019թթ.՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի, 2014 թվականից՝ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի քրեական իրավունքի եւ քրեական դատավարության իրավունքի ամբիոնի եւ սահմանադրական իրավունքի ամբիոնի, 2015-2016թթ.՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս:
2014-2016թթ. եղել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական: 2016-2017թթ.՝ ՀՀ վարչապետի օգնական: 2017- 2018թթ.՝ ՀՀ վարչապետի ավագ օգնական: 2018-2021թթ. եղել է «Ջեյ-Փի» (Justice & Protection) փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, փաստաբան:
2014 թվականից ՀՀ պետական ծառայության 1-ին դասի խորհրդական է:
ՀՀ դատական օրենսգրքի նախագծի եւ ՀՀ սահմանադրական դատարանի մասին օրենքի նախագծի մշակման համակարգող խմբի անդամ է, Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի մշակման Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ:
Պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով (2018թ.):