factor.am: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ կապիկի ծաղիկով վարակվելու 80 դեպք է հաստատվել 11 երկրում, որտեղ այդ հիվանդությունը էնդեմիկ չի համարվում:
Կազմակերպությունը նշել է, որ հիվանդությունը էնդեմիկ է մի շարք երկրներում որոշ կենդանիների պոպուլյացիաներում, ինչը հանգեցնում է տեղական բնակչության և ճանապարհորդների շրջանում պարբերական բռնկումների։
«ԱՀԿ-ն կոչ է անում համայնքում բռնկման աստիճանի (եթե այդպիսիք կան), ախտանիշների և կանխարգելման միջոցների մասին տեղեկատվություն ստանալ վստահելի աղբյուրներից, ինչպիսիք են առողջապահական ազգային մարմինները»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նշել են ԱՀԿ-ից:
comment.count (0)