Միջադեպ «Խուլ ու համրերի» միավորում հասարակական կազմակերպության դիմաց. կան ոստիկանություն տարված անձինք |hetq.am|
08:01 - 21 մայիսի, 2019

Միջադեպ «Խուլ ու համրերի» միավորում հասարակական կազմակերպության դիմաց. կան ոստիկանություն տարված անձինք |hetq.am|

hetq.am։ Հայաստանի «Խուլ ու համրերի միավորում» հասարակական կազմակերպության շենքի դիմաց հերթական միջադեպն է տեղի ունեցել: Հասարակական կազմակերպության որոշ անդամներ և վերջիններիս հարազատները բողոքի ակցիայի միջոցով պահանջել են միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հրաժարականը, իրավիճակը թեժացել է, և ոստիկանություն անձինք ենք տարվել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ասաց, որ ոստիկանություն բերվածներ կան, դեպքի առթիվ հետաքննություն է իրականացվում:

«Խուլ ու համրերի» միավորում հասարակական կազմակերպության դիմաց պարբերաբար նմանատիպ միջադեպեր են գրանցվում: Տարիներ շարունակ միավորման անդամների մի մասն ու վերջիններիս հարազատները պահանջում են միավորման նախագահի հրաժարականը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել