Իրանը մոտ ապագայում կցանկանա բանակցել․ Դոնալդ Թրամփ |azatutyun.am|
10:56 - 16 մայիսի, 2019

Իրանը մոտ ապագայում կցանկանա բանակցել․ Դոնալդ Թրամփ |azatutyun.am|

azatutyun.am։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համոզված է, որ Իրանը մոտ ապագայում կցանկանա բանակցոթյուններ վարել:

Միաժամանակ Թրամփը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը Թեհրանի նկատմամբ ԱՄՆ-ի վարած քաղաքականության շուրջ Սպիտակ տանն առկա տարաձայնությունների մասին:

«Համոզված եմ, որ Իրանը շուտով կհայտնի բանակցելու ցանկության մասին»,- Թվիթերի էջում գրել է ԱՄՆ ղեկավարը:

Մայիսի 9-ին Թրամփը չի բացառեել Իրանի հետ առճակատման հնարավորությունը:
«Բայց ի՞նչ ես կուզենամ, որ անի Իրանը: Ես կուզենամ, որ նրանք ինձ զանգահարեն»,- ասել է Թրամփը, նկատել տալով, որ ցանկանում է բանակություններով լուծել խնդիրները:
Իրանի ղեկավարներն անմիջապես արձագանքել են, ասելով, թե մերժում են ԱՄՆ-ի հետ բանակցելու որևէ տարբերակ:

Երկու երկրների հարաբերությունները խիստ սրվել են այն բանից հետո, երբ Թրամփի որոշմամբ Միացյալ Նահանգներն անցյալ տարվա մայիսին դուրս է եկել Իրանի և աշխարհի գերտերությունների 2015 թվականի կնքած միջուկային համաձայնությունից:
Թրամփը վերջին օրերին կարգադրել է հզորացնել ամերիկյան ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցում:

Պետական դեպարտամենտն Իրաքում ամերիկյան դեսպանատան և հյուպատոսարանի աշխատակիցների մեծ մասին կարգադրել է հեռանալ երկրից, ինչը պատճառաբանվում է Իրանի հետ հետզհետե սրվող հարաբերություններով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել