ԱՄՆ-ն չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը |tert.am|
05:06 - 17 մայիսի, 2019

ԱՄՆ-ն չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Թուրքիայի հետ առևտրի արտոնյալ ռեժիմը: Այս մասին տեղեկացնում է ТАСС-ը` հղում անելով ԱՄՆ առաջնորդին, որը ելույթով հանդես է եկել Սպիտակ տանը:

Նշվում է, որ որոշման համապատասխան արձանագրությունն ուղարկվել է թուրքական կողմին: Նման որոշման պատճառ է դարձել թուրքական տնտեսության զարգացման մակարդակը վերջին մի քանի տասնամյակում:

Ըստ Թրամփի՝ Թուրքիայի տնտեսության զարգացման մակարդակը բավականին բարձրացել է, բացի այդ՝ Թուրքիան արդեն դուրս է եկել առևտրի արտոնյալ ռեժիմի համաձայնություններից, որոնք ունեցել է մի շարք այլ զարգացած երկրների հետ:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել