Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում. Ալիև |tert.am|
12:09 - 01 հունիսի, 2022

Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում. Ալիև |tert.am|

tert.am: Ադրբեջանը մտադիր է ընդլայնել իր ներկայությունը եվրոպական գազի շուկայում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվի էներգետիկ շաբաթվա և Կասպյան նավթի և գազի 27-րդ միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ։

«Այսօր օրակարգում է եվրոպական շուկայում մեր ներկայության ընդլայնման հարցը»,- ասել է Ալիևը։ Նրա խոսքով, անցյալ տարի ադրբեջանական գազի արտահանման ծավալը կազմել է 22 մլրդ խմ, այս տարի նախատեսվում է արտահանել 24 մլրդ խմ, հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել ծավալները։

«Դա կախված կլինի նոր հանքավայրերի շահագործման հանձնելուց, քանի որ մեր գազային ներուժը չի սահմանափակվում միայն «Շահ Դենիզ» հանքավայրով»,- ընդգծել է պետության ղեկավարը։

Ալիևը նշել է, որ Եվրոպան ադրբեջանական նավթագազային ռեսուրսների մեծ կարիք ունի, և Ադրբեջանը դա հաշվի է առնում։ Նրա խոսքով, այժմ պետք է մտածել նոր հանգույցների ու փոխկապակցիչների կառուցման մասին։

Միաժամանակ, Ադրբեջանի նախագահն ընդգծել է, որ արտահանումն ավելացնելու համար ժամանակ է պետք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել