armenpress.am: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Բենիկ Գալստյանը:
Բենիկ Գալստյանը նշեց, որ մինչ կալանքի միջնորդության քննարկումը ներկայացրել է դատավոր Դավիթ Արղամանյանի ինքնաբացարկի միջնորդությունը:
«Դատական նիստը բավականին երկար տևեց, Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու»,- ասաց Գալստյանը:
ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի մոտ ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ զանգվածային անկարգությունների կազմակերպման գործով մեղադրանք էր առաջադրվել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին։ Վերջինս ձերբակալվել է:
comment.count (0)