1lurer.am: Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, կալանավորվել է։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ հրապարակել է որոշումը։
Խաչատրյանը մեղադրվում է զանգվածային անկարգությունների ժամանակ բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր կալանավորվել է նաև Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ Սարգսյանը, Խաչատրյանը և ևս 6 անձ ձերբակալվել էին մայիսի 30-ին Կառավարության 3-րդ շենքի մոտ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների համար:
comment.count (0)