Օկլահոմայի հիվանդանոցում կրակոցներից 4 մարդ է զոհվել |azatutyun.am|
12:46 - 02 հունիսի, 2022

Օկլահոմայի հիվանդանոցում կրակոցներից 4 մարդ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Առնվազն չորս մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են չորեքշաբթի օրը ԱՄՆ Օկլահոմա նահանգի Թուլսա քաղաքի հիվանդանոցային համալիրում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է տեղի ոստիկանությունը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ մահացածների թվում է նաև հարձակման մեջ կասկածվողը։ Տղամարդու մահվան հանգամանքները դեռ պարզված չեն։

Սպիտակ տունը հայտնել է, որ նախագահ Ջո Բայդենին տեղեկացրել են կրակոցների մասին, նա «ուշադրությամբ հետևում է իրավիճակին և արդեն դիմել է նահանգային և քաղաքային իշխանություններին՝ աջակցության առաջարկով»:

Անցյալ շաբաթ Տեքսաս նահանգում զինված անձը սպանել էր 19 երեխայի և տարրական դպրոցի երկու ուսուցչի, նույն՝ մայիս ամսին ավելի վաղ Նյու Յորք նահանգի Բուֆալո քաղաքի սուպերմարկետներից մեկում կրակոցներից 10 մարդ էր զոհվել։

Այս միջադեպերը ցնցել են ամերիկացիներին և կրկին բորբոքել հրազենի վերահսկման շուրջ բանավեճը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել