Գերեվարված ուկրաինացի զինվորականների թիվը գերազանցում է 6 հազարը․ Շոյգու |azatutyun.am|
16:35 - 07 հունիսի, 2022

Գերեվարված ուկրաինացի զինվորականների թիվը գերազանցում է 6 հազարը․ Շոյգու |azatutyun.am|

azatutyun.am: Փետրվարի 24-ից՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկզբից ի վեր գերեվարված ուկրաինացի զինվորականների թիվը գերազանցում է 6 հազարը։ Այսօր Մոսկվայում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Գերեվարված ուկրաինացի զինծառայողների ընդհանուր թիվը հասել է 6 հազար 489-ի։ Վերջին հինգ օրերին գերի է հանձնվել Ուկրաինայի զինված ուժերի 126 զինծառայող», - ասել է Շոյգուն։

Անդրադառնալով ռազմական գործողությունների ընթացքում ռուսական ուժերի վերահսկողության տակ անցած տարածքներում տիրող կացությանը՝ Շոյգուն պնդել է, որ այստեղ գտնվող կենսական ենթակառույցների աշխատանքը խափանված չէ։

«Մարիուպոլի և Բերդյանսկի նավահանգիստները պատրաստ են սկսել հացահատիկի առաքումները։ Բնականոն կերպով է աշխատում նաև Եվրոպայի խոշորագույն՝ Զապորոժիեի ատոմակայանը», - նշել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել