Կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգեց երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը
13:38 - 09 հունիսի, 2022

Կառավարությունը ևս 6 ամսով երկարաձգեց երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը

Կառավարությունն այսօր չզեկուցվող հարցերի փաթեթով  ևս 6 ամսով երկարաձգեց երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝ ՀՀ կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի  6 ամիս ժամկետով սահմանափակումներ են կիրառվել ԵԱՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ (ԱՏԳ ԱԱ) 2523 (բացառությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2523210000 ծածկագրին դասվող) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ցեմենտի և կլինկերի ներմուծման վրա։

Նշվում է, որ իրականացված քայլերի արդյունքում տեղական ցեմենտ արտադրողների համար բարենպաստ պայմաններ է ստեղծվել ներքին շուկայում երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի հետ մրցակցելու համար։ Միայն այս տարվա հունվարին Հայաստանում արտադրվել է 68.7 հազ. տոննա ցեմենտ, ինչն 2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվածին:

«Նպատակ ունենալով շարունակական դարձնելու պետության կողմից տեղական արտադրությունների զարգացումը խթանող միջոցառումները՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նպատակահարմար է գտնում երկարաձգել երրորդ երկրներից ներմուծվող ցեմենտի լիցենզավորման գործընթացը ևս վեց ամսիս ժամկետով, սակայն հաշվի առնելով, որ «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով չի նախատեսվում սահմանափակման ժամանակավոր միջոցի ժամկետի երկարաձգում, փոխարենը թույլ է տալիս անդամ պետություններին երրորդ երկրների հետ առևտրում միակողմանիորեն սահմանել ժամանակավոր միջոցներ՝ ներկայացվում է «Հայաստանի Հանրապետություն ցեմենտի ներմուծման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, ներմուծման լիցենզավորման ընթացակարգը և լիցենզիայի ձևը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագիծը» ։ 

Ըստ նախագծի հիմնավորման՝ այս որոշումը  նախատեսում է գործող որոշման ժամկետի փոփոխություն՝ 2022 թ․-ի  հուլիսի 15-ից  մինչև 2023 թ․-ի հունվարի 15-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել