ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ-ում կրիպտոարժույթի շուկայի կարգավորման վերաբերյալ
11:23 - 11 հունիսի, 2022

ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում ՀՀ-ում կրիպտոարժույթի շուկայի կարգավորման վերաբերյալ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում Հայաստանում կրիպտոարժույթի շուկայի կարգավորման վերաբերյալ։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հանդիպմանը ներկա էին Կենտրոնական բանկի, «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամի, մի շարք մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։

Քննարկվել են կրիպտոարժույթի ոլորտը կարգավորող օրենսդրությանը, ռիսկերի վերահսկողությանը, ինչպես նաև կրիպտո համայնքների զարգացմանն ու մրցունակությանն առնչվող հարցեր։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ապահովել պետություն-մասնավոր հատված աշխատանքային քննարկումների շարունակականությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել