Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին
 |mediamax.am|
13:07 - 18 հունիսի, 2022

Խաչատուրյանը Պուտինին ասել է, որ պատերազմը կարելի էր կանգնեցնել հոկտեմբերի 19-ին |mediamax.am|

mediamax.am: Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ պատերազմը դադարեցնելու հնարավորություն եղել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին։

Այս մասին է վկայում Կրեմլի կայքում տեղադրված հանդիպման սղագրությունը։

Հայաստանի նախագահի կայքում հանդիպման այդ հատվածը չի հիշատակվում:

«Իրականում մենք ուզում էինք ավելի շուտ դադարեցնել, ինչ-որ կերպ ավարտել պատերազմը, եւ ես գիտեմ Ձեր ջանքերը: Դուք հնարավորություն ունեիք հոկտեմբերի 19-ին [2020թ.]՝ այդ մասին մենք զրուցել ենք Սերգեյ Վիկտորովիչի [Լավրովի] հետ, երբ նա Երեւանում էր։ Բայց այնպես ստացվեց, որ նոյեմբերի 9-ին [2020թ.] եղավ, բայց ամենակարեւորը՝ պատերազմը կանգնեցվեց»,- Խաչատուրյանի այս խոսքերը մեջբերում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել