Ոստիկանության զորքերի 30-ամյա հոբելյանի առթիվ ուղերձ է հղել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը: Ուղերձը ներկայացնում ենք ստորև.
Հայաստանի Հանրապետության ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ շնորհավորում եմ Ոստիկանության զորքերին՝ կազմավորման 30-ամյակի առթիվ:
Զորքերը, ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ, նորաստեղծ բանակի հետ կողք կողքի, առավելագույնն արեցին մեր սահմանների պաշտպանության համար՝ զուգահեռաբար լիարժեք կատարելով օրինականության և հասարակական կարգի ապահովման իրենց գործառույթները երկրի ներսում:
Պատվով ու նվիրումով կատարելով ծառայողական պարտքը՝ Ոստիկանության զորքերը, ցավոք, նաև թանկ ու անդառնալի կորուստներ ունեցավ:
Փա՛ռք և խորին խոնարհում մեր հավերժացած զինակիցների պայծառ հիշատակին:
Փա՛ռք բոլոր նրանց, ովքեր այսօր շարունակում են Զորքերի 30-ամյա ավանդույթներն ու սրբազան գործը:
Հոբելյանական տարեդարձի առթիվ կրկին շնորհավորում եմ Ոստիկանության զորքերի ողջ անձնակազմին, զինծառայողների ընտանիքներին, վետերաններին:
Շնորհավորում եմ մեր համաքաղաքացիներին, որոնք մասնակցություն ու ներդրում են ունեցել Ոստիկանության զորքերի կայացման դժվար ու հերոսական ընթացքին:
Շնորհավորում եմ բոլորին ու բոլորիս, իսկ Ոստիկանության զորքերին մաղթում պրոֆեսիոնալ հմտությունների մշտական կատարելագործում ու նվիրյալ վճռականություն՝ մեր երկրի և հասարակության անդորրի ու անվտանգության պահպանման գործում:
Անփորձանք ծառայություն ձեզ:
comment.count (0)