ՀՀ ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, ադնրադառնալով Ռ.Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի անձնական երաշխավորություն տալու մասին գրավոր պարտավորթյանը, ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մի այսպիսի իրավական հարց
----------------------------
Ռ.Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով երեկ հրապարակվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գրավոր պարտավորությունն` անձնական երաշխավորություն տալու մասին, որը նա տվել է, որպես ԼՂՀ նախագահ: Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երաշխավորողը նախազգուշացվում է քրեական պատասխանատվության մասին:
ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածի համաձայն` անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը քրեորեն պատժելի արարք է:
Սակայն այստեղ հարց է ծագում, արդյո՞ք ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքներով ԼՂՀ նախագահը լիազորված է նման երաշխավորություն տալ, թե ոչ, եթե ոչ ապա ինչ՞ու է նա այդ փաստաթուղթը ստորագրել որպես ԼՂՀ նախագահ, եթե այո, ապա նա արդյո՞ք կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության վերը նշված հոդվածով, եթե ոչ, ապա դատարանն իրավասու է նրան նախազգուշացնել քրեական պատասխանատվության մասին, եթե նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության:
Իմ անձնական կարծիքն է, որ վերը նշված փաստաթուղթը Բակո Սահակյանը ստորագրելիս իրավունք չուներ այն ստորագրել որպես ԼՂՀ նախագահ, այլ նա իրավունք ուներ ստորագրելու որպես ԼՂՀ քաղաքացի, ով իր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետությունում վայլում է վստահություն, քանի որ դա է օրենքի պահանջը: Իսկ որքանով է Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետությունում վայլում վստահություն, դա պետք է որոշի դատարանը, բայց եթե նա ներկայացնի նոր դիմում,արդեն ոչ որպես ԼՂՀ նախագահ: Սա իմ անձնական կարծիքն է: (Ստորագրության փաստի հաստատումը կարող եք դիտել նյութի 1:20 րոպեից) Բարի լույս և լավ օր ցանկանում»:
comment.count (0)