Շուրջ 20 քաղաքացիական անձ լքել է Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքը
 |1lurer.am|
12:37 - 22 հունիսի, 2022

Շուրջ 20 քաղաքացիական անձ լքել է Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքը |1lurer.am|

1lurer.am: Շուրջ 20 քաղաքացիական անձ է լքել Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքը՝ տեղեկացրել է Ռուսաստանում Լուգանսկի դեսպան Ռոդիոն Միրոշնիկը:

Լուգանսկի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավարն էլ հայտնել է, որ արդյունաբերական գոտու ապաստարաններում այժմ թաքնված է 568 մարդ, այդ թվում՝ 38 երեխա:

«Խոսքը, հիմնականում, ձեռնարկության աշխատակիցների և նրանց ընտանիքների մասին է. նրանք հրաժարվել են տարհանվել»,- պարզաբանել է Սերգեյ Գայդայը։

Ավելի վաղ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Սևերոդոնեցկի համար ճակատամարտում որոշվում է Դոնբասի ճակատագիրը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել