Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան. Քերոբյան

 |armenpress.am|
15:52 - 23 հունիսի, 2022

Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան. Քերոբյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով` Արմավիրի մարզում 43 000 տոննա խաղողի գնման պայմանագրերի կնքման հետ կապված դժվարություններ կան:

Կառավարության նիստից հետո հարց ու պատասխանի ընթացքում նախարարն ասաց, որ կառավարությունը մի շարք որոշումներ ունի մթերումները խթանելու համար:

«Մենք աշխատում ենք այդ ցուցակի հետ: Արդեն որոշակի պայմանագրեր կնքվել են, մնացածն էլ հույս ունենք, որ մինչ հուլիսի 1-ը կկնքվեն»,- ասաց նա:

Անդրադառնալով լաստանավային փոխադրումներին` Քերոբյանը նշեց, որ Եվրոպական շատ ընկերություններ պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի նկատմամբ և APM-ը, հանդիսանալով աշխարհի խոշորագույն նավային ընկերությունը, ևս պատժամիջոցներ ունի կիրառած ՌԴ-ի դեմ:

«Հիմա մենք բանակցում ենք, որ այդ պատժամիջոցները մեր լաստանավերի վրա չկիրառվեն»,-հավելեց նախարարը:

 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել