ՀՀ-ում կոյուղի, ջեռուցում և ջուր չունեցող տասնյակ դպրոցներ կան
09:08 - 17 մայիսի, 2019

ՀՀ-ում կոյուղի, ջեռուցում և ջուր չունեցող տասնյակ դպրոցներ կան

2018-2019 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 1409 դպրոց:

Ըստ ՀՀ կրթության և գիտության նախարարության ամփոփ տեղեկատվության, դրանցից 564-ի շենքային վիճակը գնահատվել է բավարար, 459-ը հիմնանորոգման կարիք ունի, իսկ 386-ը՝ ընթացիկ նորոգման:

Հանրապետության 72 դպրոցում բացակայում է ջրամատակարարումը, իսկ տաք ջրամատակարարումը բացակայում է դպրոցների ճնշող մեծամասնությունում՝ 1166:

432 դպրոցում բացակայում է գազամատակարարումը, 9 դպրոց առհասարակ չունի ջեռուցում: 466 դպրոց չունի ֆիքսված հեռախոսակապ, իսկ 140 դպրոց՝ կոյուղացման համակարգ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել