Հետաքրքիր է մեզ համար, բայց չգիտենք․ պաշտոնական չենք դիմել ԱԱԾ-ին․ Սինանյանը՝ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու մասին |tert.am|
15:33 - 21 հուլիսի, 2022

Հետաքրքիր է մեզ համար, բայց չգիտենք․ պաշտոնական չենք դիմել ԱԱԾ-ին․ Սինանյանը՝ Մուրադ Փափազյանի մուտքը ՀՀ արգելելու մասին |tert.am|

tert.am: Որոշումը կայացվել է ԱԱԾ-ի որոշման հիման վրա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Մուրադ Փափազյանի՝ ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարվելուն:

«ԱԱԾ-ն պետք է հայտնի: ԱԱԾ-ից հարցրեք՝ ինչո՞ւ չեն թողել: Ես էլ ձեր պես կարող եմ ենթադրություն անել, քանի որ հիմնապատճառը չգիտեմ: Հետաքրքիր է մեզ համար, բայց չգիտենք: Պաշտոնական չենք դիմել ԱԱԾ-ին, որ իմանանք՝ ինչն է պատճառը»,- ասաց Սինանյանը:

Սինանյանը բացառեց, որ Փափազյանի՝ ՀՀ-ում անցանկալի անձ հայտարարվելը կարող է լինել Թուրքիայի կամ Ադրբեջանի հորդորով կամ խնդրանքով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել