ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը
 |armenpress.am|
14:40 - 22 հուլիսի, 2022

ՄԱԳԱՏԷ-ն մեկնաբանել է պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը |armenpress.am|

armenpress.am: Միջուկային ծրագրի շուրջ ստանձնած պարտավորություններից Իրանի աստիճանական հրաժարումը չի ենթադրում, թե Թեհրանն զբաղվում է միջուկային զենքի ստեղծմամբ: Այս կարծիքն է հայտնել Ատոմային էներգիայի միջազգայն գործակալության (ՄԱԳԱՏէ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հուլիսի 22-ին իսպանական El Pais թերթում հրապարակված հարցազրույցում:

«Գոյություն ուներ իրավական հիմք, որն Իրանի համար ենթադրում էր մի շարք հոժարակամ սահմանափակումներ, որոնք գործողությունների համատեղ հմապարփակ պլանի (ԳՀՀՊ) մասն էին»,- նշել է Գրոսսին:

Նրա խոսքով՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը որոշեց հրաժարվել համաձայնագրից, «Իրանն աստիճանաբար եւ հետեւողականորեն հրաժարվում է ստանձնած տարբեր պարտավորություններից»: «Այսօր մենք ունենք միջուկային ծրագիր, որը վիթխաիորեն աճել է՝ շատ ավելի այն բանի համամատությամբ, ինչը կար 2015 թվականին,- ասել է գլխավոր տնօրենը:- Դա չի նշանակում, թե Իրանը միջուկային զենք է ստեղծում, բայց ոչ մի երկիր, որը չունի ռազմական մշակումներ, (ուրանը) չի հաստացնում այդ մակարդակով՝ 60 տոկոսով»:

«Ուստի մենք գտնվում ենք շատ բարդ իրավիճակում, որովհետեւ Իրանը ոչ միայն վճռականորեն եւ արագացված առաջ է շարժվում, այլեւ դրա հետ միաժամանակ նվազեցնում է ՄԱԳԱՏէ-ի տեսանելիությունն այդ բոլոր օբյեկտներում,- պարզաբանել է Գրոսսին:- Եվ դա այն է, ինչն, իմ կարծիքով, իրենից նրբաբնույթ իրավիճակ է ներկայացնում, բացի այլ հարցերից»: Գործողությունների համատեղ համապարփակ պլանը 2015 թվականին Իրանի հետ ստորագրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական «հնգյակը» եւ Գերմանիան՝ նրա միջուկային մշակումների շուրջ ճգնաժամի հաղթահարման նպատակով:

ԱՄՆ-ի նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում ընդունեց այդ համաձայնությունից դուրս գալու մասին: Միացյալ Նահանգների գործող ղեկավար Ջո Բայդենը բազմիցս հայտնել է Վաշինգտոնը Թեհանի հետ միջուկային գործարքին վերադարձնելու պատրաստակամության մասին: Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գեմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան անցյալ տարվա ապրիլից Վիեննայում Իրանի հետ բանակցություններ են վարում ԳՀՀՊ-ն սկզբնական տեսքով վերականգնման շուրջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել