Պատերազմի մասշտաբների և դաժանության պարզ և հստակ էսկալացիա է. Զելենսկի
09:28 - 22 նոյեմբերի, 2024

Պատերազմի մասշտաբների և դաժանության պարզ և հստակ էսկալացիա է. Զելենսկի

Ռուսաստանի կողմից նոր միջին հեռահարության բալիստիկ հրթիռների կիրառումը «այս պատերազմի մասշտաբների և դաժանության պարզ և հստակ էսկալացիա է»: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Վլադիմիր Զելենսկին X-ի իր միկրոբլոգում:

ՌԴ այս քայլը անվանելով ՄԱԿ-ի կանոնադրության «ցինիկ խախտում»՝ Զելենսկին մեղադրել է Ռուսաստանին «էսկալացիան բարձրացնելուն ուղղված երկրորդ քայլն» անելու մեջ՝ նշելով, որ առաջին քայլը Հյուսիսային Կորեայի զորքերը պատերազմի մեջ ներքաշելն է եղել:

Նա նաև ընդգծել է Կիևի իրավունքը՝ հեռահար զենքերով հարվածելու ՌԴ-ին՝ «միջազգային իրավունքի համաձայն»:

Զելենկսու խոսքով Պուտինը «փորձում է» Կիևի դաշնակիցներին իր գործողություններով և կոչ է արել միջազգային առաջնորդներին ճնշում գործադրելու Մոսկվայի վրա:

«ՌԴ գործողությունների հանդեպ կոշտ արձագանքների բացակայությունը ուղերձ է, որ այդպիսի վարքագիծն ընդունելի է: Ռուսաստանին պետք է ստիպել իրական խաղաղություն, որին կարելի է հասնել միայնն ուժով»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել