Ռուսական կողմը հարվածել է Սումիին, հաղորդվում է երկու զոհի, 12 վիրավորի մասին
 |azatutyun.am|
10:25 - 22 նոյեմբերի, 2024

Ռուսական կողմը հարվածել է Սումիին, հաղորդվում է երկու զոհի, 12 վիրավորի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսական բանակը նոյեմբերի լույս 22-ի գիշերը հարվածել է Սումի քաղաքին, կա երկու զոհ, հաղորդել է քաղաքապետ Արտեմ Կոբզարը։ Սումիի վարչական շրջանի ռազմական ղեկավարությունը հայտնել է 12 տուժածի մասին։

Նշվում է, որ քաղաքի բնակելի միկրոշրջանը հարձակման է ենթարկվել «Շահեդ» տիպի անօդաչու թռչող սարքերով։

Կոբզարը տելեգրամի իր էջում հրապարակած տեսաուղերձում հայտնել է, որ քաղաքում մի քանի հզոր պայթյուն է որոտացել, պայթյունների վայրում աշխատում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները։

Ուկրաինայի Սումիի շրջանը սահմանակից է Ռուսաստանի Կուրսկի շրջանին, որի տարածք ուկրաինական ուժերը մտան օգոստոսի 6-ին։ Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժումից հետո Սումիի շրջանի ուղղությամբ հարվածների ինտենսիվությունը զգալիորեն ավելացել է։ Տեղի վարչակազմը հայտարարել է 23 բնակավայրերի պարտադիր տարհանման մասին, որտեղ ընդհանուր առմամբ ապրում է մոտ 6 հազար մարդ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել