hetq.am: Կառավարությունն այսօրվա նիստին որոշեց համակարգիչներ, մոնիտորներ, տեխնիկական այլ միջոցներ, գրասենյակային գույք, հեռախոսներ հատկացնել կրթության տեսչական մարմնին։ Տրամադրվող այդ գույքը հետ վերցվեց կրթության և գիտության նախարարությունից։
Գործադիր ներկայացված որոշման նախագծում ասվում է, որ կրթության տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ են տեխնիկական պայմաններ, ինչը հնարավոր է իրականացնել ԿԳՆ-ի արդեն իսկ գործունեությունը դադարեցրած տեսչությունների գույքը վերցնելու և նոր ստեղծված տեսչական մարմնին ամրացնելու միջոցով:
comment.count (0)