Փետրվարի 7-ին ժամը 03:20-ին Մարտակերտի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Առաջաձոր համայնքի տարածքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով այրվում է «Արիս Պողոսյանի» անվան միջնակարգ դպրոցը: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Ժամը 03:15-ին Մարտակերտի ԱԻ բաժնին կից՝ Առաջաձորի հրշեջ փրկարար ջոկի հրշեջ մեքենան, մարտական հաշվարկով մեկնել է դեպքի վայր: Օպերատիվ իրավիճակը գնահատելուց հետո ժամը 03:23-ին դեպքի վայր է մեկնել նաև երկրորդ հրշեջ մեքենան:
Հրդեհի մեկուսացման և հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բնակչությանը օգնություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր են մեկնել Մարտակերտի հրշեջ փրկարար մասից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:05-ին:
Նախնական տվյալներով այրվել է առաջին հարկում գտնվող դպրոցի փայտանոցը, երկրորդ հարկի 4 պատուհան և ծխահարվել է առաջին հարկի միջանցքը:
Հրդեհի լիկվիդացման ուղղությամբ այս պահին իրականացվում են աշխատանքներ:
Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ՊՀ և ՏԱ տեսչությունը:
comment.count (0)