ԱԻՆ-ն աշխատում է «տարածքին ծանոթ համասեփականատերերից մեկի հետ», Կադաստրի կոմիտեից էլ «հատակագծեր է ուզել»
 |azatutyun.am|
13:39 - 16 օգոստոսի, 2022

ԱԻՆ-ն աշխատում է «տարածքին ծանոթ համասեփականատերերից մեկի հետ», Կադաստրի կոմիտեից էլ «հատակագծեր է ուզել» |azatutyun.am|

azatutyun.am: Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, լրագրողների հետ ճեպազրույցում, տեղեկացրեց, որ հանդիպել են «Սուրմալու» առևտրի կենտրոնի սեփականատերերից մեկ հետ։

Փամբուխչյանը հանդիպումից մարմանասներ չփոխանցեց, փոխարենը տեղեկացրեց, որ Կադաստրի կոմիտեից են հատակագծեր պահանջել՝ նկուղային հարկերում ավելի մանրակրկիտ զննում անցկացնելու համար։

«Եթե նկուղային հարկերում կան այնպիսի տեղեր, որոնք մեզ համար տեսանելի չեն, մենք ունենանք նաև այդ հատակագծերը, որպեսզի մենք կարողանանք էլ ավելի մանրակրկիտ զննում անցկացնել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախարարը՝ հավելելով, որ աշխատում են համասեփականատերերից մեկի հետ, ով ծանոթ է տարածքին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել